Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:
...Փոխարենը բեմից հնչում է Ելինեկի խոսքի ձայնագրությունը լեզվի՝ գրականություն արարելու կարողության մասին, այն նույն լեզվի, որը մարդիկ հաճախ օգտագործում են միմյանց երեսին թքելու համար: Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպն էլ, ոչ ավելի, ոչ պակաս, հենց այդ թքի պոեզիան է՝ «սադոմազոխիստական ու պոռնոգրաֆիկ» իր կենսաբանությամբ, և անսահման եթերային ու էրոտիկ՝ իր կատարումով: