1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյու- րավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր: Անտառաճանաչ գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլ- մաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգար գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը: |