Որպես այլաբանություն՝ վեպի առանցքային թեման քաղաքակրթության և հասարակության կազմակերպման, օրենքներով խաղաղ ու ներդաշնակ ապրելու դեմ ընդվզող մարդկային բնազդն է և կամքն առ իշանություն: Թեմաներից է նաև խմբի և անհատի, իրատեսական և զգացմունքային ռեակցիաների, բարոյականի ու անբարոյականի միջև լարումը: Այս ամենի արտացոլումը և հերոսներից յուրաքանչյուրի վրա ունեցած ազդեցությու
նը «Ճանճերի տերը» վեպի գլխավոր ենթատեքստն են կազմում: «Ճանճերի տեր» անունը Բեհզեբուղ անվան բառացի թարգմանությունն է (Սատանայի անուններից մեկը):