Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ն ու Ֆոլքների «Շառաչ և ցասում»-ը որոշ իմաստով կանխորոշեցին համաշխարհային գրականության հետագա ընթացքը`«շրջանառության մեջ դնելով» գիտակցության հոսքի և ներքին մենախոսության գրական մեթոդը, որը պատումին իր յուրօրինակ օրենքներն է թելադրում: