Վեպը սրընթաց սյուժեով մի պատմություն է մարդկային տարօրինակ ճակա տագրի մասին, որ բախվում է խաղաղության ու քաոսի, կարգի ու անկարգության անլուծելի առեղծվածին: Վեպի երեսունհինգամյա հերոսը՝ Անտուան Մոնտեսը, հոր մահից հետո գալիս է վերջինիս ժառանգությունը ստանալու՝ քաղաքի ամենամեծ կալվածքներից մեկը խաղողի այգիներով: Ինչպես ցանկացած գավառական քաղաքում, այստեղ էլ յուրաքանչյուր նոր, օտար մարմին ընկալվում է որպես բացարձակ ոտնձգություն հանրային անդորրի, հաստատված կարգի դեմ: Դեպքերը ոչ թե ներկայացվում են որպես օբյեկտիվ դիպաշար, այլ պատումի հեղինակը փորձում է վերականգնել խճողված, բազմաշերտ, անորսալի իրա կանությունը ցաքուցրիվ փաստերի, խոսակցությունների, սեփական եզրա կացությունների միջոցով:
«Քամու» պատումն իսկապես նման է «բարոկկո խորա նազարդի»՝ մանրամասների առատությամբ, անկանխատեսելի արաբեսկներով ու ոլորագծերով, անվերջանալի փակագծերով: Գլխավոր հերոսի ճակատագրի միջոցով Կ. Սիմոնն արտահայտում է նաև վիպագրության իր ընկալումը, որն իր որոնումների ճանապարհին հաճախ ճյուղավորվում է, չի հասնում հանգուցակետին՝ շարունակ առաջ շարժվելով «հարասահ ավազների միջով»:
Թարգմ.՝ Շ. Թամրազյան
Անտարես, 2017
288 էջ